Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն օրերս հայտարարել է, որ Արևմուտքը Հայաստանին դիտարկում է սոսկ որպես գործիք Ռուսաստանի դեմ պայքարում՝ նպատակ ունենալով քաղաքական դաշտը մաքրել Մոսկվայի և Երևանի միջև առողջ հարաբերությունների օգտին հանդես եկող ուժերից: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հետ ձևավորված կապերի խզումը Հայաստանի շարքային քաղաքացիների համար կհանգեցնի անխուսափելի ծանր հետևանքների:               
 

«Թշնամու երազանքն» է ՀՀ իշխանության ղեկին ու պատրաստվում է ևս մեկ անգամ զավթել իշխանությունը

«Թշնամու երազանքն» է ՀՀ իշխանության ղեկին ու պատրաստվում է ևս մեկ անգամ զավթել իշխանությունը
06.11.2025 | 14:02

Առաջարկում եմ այսուհետ ՔՊ չասել, ասել՝ թշնամու երազանք:

3-րդ օրն է՝ վարչապետից ու ՊՆ-ից ետ զբաղված են Ալիևի սպառնալիքներն ու «արևմտյան ադրբեջան» պատմական դիվերսիայի մասին բարբաջանքն արդարացնելով, մեկնաբանելով և Ալիևի համար փաստաբանություն անելով:

Վստահեցնում եմ, որ երբ Ալիևն ու էրդողանը դեռ սրանց հավաքագրման ինկուբացիոն փուլում էին, պատկերացում չունեին, որ իրենց սպասումները գերազանցվելու են մի քանի անգամ:

«Թշնամու երազանք»-ն է ՀՀ իշխանության ղեկին ու պատրաստվում է ևս մեկ անգամ զավթել այդ իշխանությունը:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 4198

Մեկնաբանություններ